arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

31/մայիս/2020 Նոր պոչամբար այդ տարածքում չի կառուցվելու

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

   Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ:

Ըստ ինձ հասնող ոչ հաստատված տեղեկությունների, Ախթալայի ԼՀԿ-ն մտադրություն ունի վերակենդանացնել այն ծրագիրը, որով նախատեսվում էր նոր պոչամբար կառուցել Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում, "Նահատակ" պոչամբարի շարունակությունը հանդիսացող վայրում, ձորում, գյուղատնտեսական հողերի վրա, Դեբեդ գետին ավելի մոտ, միջպետական երկաթգծին ավելի մոտ, որը 2015 թվականին կասեցվեց SOS Մեծ Այրում նախաձեռնության պայքարի արդյունքում և իշխող ռեժիմը քաղաքական քայլ կատարեց այդ մտքից հետ կանգնելու համար։ Այդ ժամանակ պայքարը ընթացավ, թե փողոցներում, թե գյուղում, թե ԱԺ-ում, թե կառավարության դիմաց։ Հետո այդ մտքից հետ կանգնելու հիմնավորման մեջ նշվեց, որ հետ են կանգնում, քանզի դեմ է գյուղի բնակչությունը և, բացի դրանից, այդ տարածքում առկա է կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական աշխարհ։ Այդ տարածքում ևս մեկ պոչամբարի առկայությունը թե Մեծ Այրում գյուղի կործանման և թե արդեն ամբողջ տարածաշրջանի գլոբալ անապատացման և թունավորման վերջը կլինի։
Ասում եմ՝ նոր պոչամբար այդ տարածքում չի կառուցվելու, նույնիսկ, եթե պետք լինի, դրա համար սեփական կյանքով կվճարեմ։