arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

07/հունիս/2020 Ախթալայի անթիվ աղտոտիչները և բնապահպանական աղետը

Ս.թ. հունիսի 5-ին Ախթալա խոշորացված համայնքում տեղի ունեցավ բնապահպանական և առողջապահական միջոցառումների քննարկում: Այս միջոցառումների համար նախատեսված 3 միլիոն 848 հազար դրամ գումարը գոյացել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից կատարվող բնապահպանական վճարներից:
Քննարկմանը մասնակցում էին Ախթալա ՏԻՄ ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ներկաայացուցիչները։ Թեև քննարկման վերաբերյալ հայտարարությունը Ախթալայի համայնքապետարանից տրվել էր օրեր առաջ, սակայն համայնքի բնակիչները չեին ներկայացել քննարկմանը։Քննարկմանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի անունից ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը առաջարկեց տվյալ բնապահպանական գումարը ուղղել Ախթալայում տասնամյակների ընթացքում մարդկային գործոնի և վատ կառավարման արդյունքում առաջացած բազմաթիվ թափոնակույտերի մաքրմանն ու ուտիլիզացմանը, որոնք խաթարում են շրջակա միջավայրը, աղտոտում Դեբեդ գետը, վնասում տասնյակ գյուղերի և համայնքների գյուղատնտեսությանը և մարդկանց առողջությանը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս փուլով առաջակեցինք սկսել տաս տարի և ավելի առաջ Արամյանցի դղյակի մոտակա ձորում՝ ճամփեզրին գտնվող մեծ թափոնակույտի մաքրումը, որը առաջացել է պայթուցիկների ձորի պոչամբարից թափոնների կորզման և այդ տարածքում ապօրինի կուտակման արդյունքում։ Դեռևս 2014 թվականին Հայաստանի Ամերկյան համալսարանը Ախթալայում իրականացրել է երեխաների արյան հետազոտություն և պարզել, որ Ախթալայի երեխաների արյան մեջ ծանր մետաղների քանակները գերազանցում են թույլատրելիի նորմաները, իսկ 2018-2019 –ին չեխական քիմիական անվվտանգության ԱՐՆԻԿԱ կազմակերպության հետ իրականացված համագործակցությամբ մեկ ամգամ ևս ապացուցվեց ծանր մետաղների նորմաներից գերազանցությունը Ախթալա համայնքի հողերում և Դեբեդ գետի ջրերում։
Թեև նշեցի, որ տվյալ գումարը փոքր է, սակայն պետք է սկսել այն ծախսել հենց համայնքի բնապահապանական կարիքների համար, քանզի Ախթալայի բնապահպանական վիճակը կարելի է որակել աղետալի, առավել ևս որ տվյալ բնապահպանական միջոցառումները լովին տեղավորվում են Ախթալա համայնքի հնգամյա զարգացման ծրագրի առաջնայնություններում։
Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նշեց, որ սկզբունքորեն Ախթալայի ՏԻՄ-ը կողմ է այդ միջոցառումների իրականացմանը, ուղղակի նշված գումարը չի բավարարի այդ գործընթացի սկիզբը դնելուն և կարճ ժամանակում համապատասխան հաշվարկներ կատարելու խնդիր կա։ Քննարկվեց նաև այն հնարավորությունը, որ այս տարի այդ գումարի ծախսման համար ծրագիր չներկայացվի, այլ այն պահպանվի, և ծրագիր ներկայացվի մյուս տարի, որպեսզի արդեն իսկ պատրաստ լինեն համապատասխան բնապահպանական միջոցառումների հաշվարկները։
Նշեց նաև, որ տվյալ բնապահպանական գումարները, որոնք տրվում են Ախթալա համայնքի բնապահպնական խնդիրները լուծելու համար, անհամաչափ են Ախթալա համայնքի բնապահպանական պնդիրների ծավալների հետ, և առաջիկայում այս հարցը իրենց կողմից կներկայացվի ՀՀ կառավարություն։ Հենց այդ նպատակով է իրենց կազմակերպությունը դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկով, որը կուսումնասիրի այդ խնդիրները։ Սպասում են պատասխանի։
Նշեց նաև, որ իրենք դեմ են լինելու տվյալ բնապահպանական գումարների ոչ բնապահպանական և առողջապահական նպատակով ծախսերի իրականացմանը, որոնք ուղղակիորեն փոխկապակցված չեն այն խնդիրների հետ, որոնց լուծման համար ՀՀ կառավարությունից տրվում է այդ գումարը և ոչ միայն Ախթալայում, այլ նաև այլ համայնքներում, և դիմելու են ՀՀ կառավարություն, որպեսզի այնտեղ ավելի լուրջ քննարկվի ոչ նպատակային ծրագրերի հաստատման հարցը, որը խնդրահարույց է ։