arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

12/հունիս/2020 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված 19․05․2020/10 գրությանը, որով առաջարկվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ախթալա համայնքի տարբեր բնակավայրերում առկա թափոնակույտերը, նրանց հետ կապված խնդիրները և կմշակի համայնքը թափոններից մաքրելու ռազմավարություն։
Պատասխան N ԼՇ/26.1/15751-2020 գրության մեջ ասվում է հետևյալը․

«Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի Նախագահ Օլեգ Դուլգարյանին։

Հարգելի պարոն Դուլգարյան,

Ի պատասխան Ձեր 19․05․2020/10 գրության հայտնում եմ, որ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 2019 թվականին իրականացրել է հանքարդյունահանման թափոնակույտերի գույքագրում, այդ թվում նաեւ Լոռու մարզում։ Գույքագրման արդյունքների հետ կարող եք ծանոթանալ http://www.env.am/u…/1/1561026142HASHVETVUTYUN_Geraka-kayq.p կայքում։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, ֆինանսների առկայության դեպքում նախատեսել է իրականացնել գույքագրված թափոնակույտերի ռեկուլտիվացիա։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր գրությունը ներկայացվել է ՀՀ Ֆինանսների, ՀՀ Արտակարգ իրավիճակների եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություններ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով։ Առաջարկությունները ստանալուց հետո Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի։


Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության Տարածքային Կառավարման եւ  Ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ Լ. Շուշանյան։