arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կոչը

05/նոյեմբեր/2020 2020թ. հոկտեմբերի 1-ին ընդունված հայտարարությամբ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի՝ ռազմական միջոցների կիրառումը և բռնությունը

4 նոյեմբերի, 2020թ.

Հայաստանի և Ադրբեջանի միջև դաժան հակամարտությունը շարունակվում է գրեթե մեկ ամիս: Չնայած հրադադարների հաստատման փորձերին, ցավոք, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են շարունակվում բռնությունները` առանց խնդրի լուծման հեռանկարի: Որպես պլատֆորմ, որտեղ Արևելյան գործընկերության վեց երկրների քաղաքացիական հասարակություններն աշխատում են միասին, մենք ԱլԳ ՔՀՖ-ում ուշադիր հետևում ենք զարգացումներին և տագնապած ենք, որ այս հակամարտությունում զոհվում և վիրավորվում են անմեղ քաղաքացիական անձինք:

2020թ. հոկտեմբերի 1-ին ընդունված հայտարարությամբ մենք դատապարտել ենք երկու կողմերի՝ ռազմական միջոցների կիրառումը և բռնությունը, խթանել ենք խաղաղ բանակցությունները և կոչ ենք արել գործարկելու վստահության կառուցման մեխանիզմներ՝ կայուն և անվտանգ լուծման հասնելու համար: Կցանկանայինք վերահաստատել այդ հայտարարության կոչերը, և շարունակվող բռնության և մահվան դեպքերի աճի համատեքստում ընդգծել Լեռնային Ղարաբաղի ներսում և դրանից դուրս գտնվող բոլոր ներգրավված քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու կենսական քայլերի կարևորությունը:

Երրորդ կողմերի, մասնավորապես Թուրքիայի ներգրավումը ռազմական գործողություններում խիստ վնասում է բանակցությունները վերսկսելու և խաղաղ լուծման հասնելու հնարավորությանը: Արտաքին դերակատարները պետք է ձեռնպահ մնան հակամարտության մեջ որևէ կողմի օգտին ներգրավվելուց, որպեսզի հայկական և  ադրբեջանական կողմերն իրենք կարողանան հասնել կառուցողական լուծման։ Պատերազմին երրորդ կողմերի ցանկացած աջակցություն սրում է տարածաշրջանում հումանիտար աղետը: ԵՄ և ԱլԳ երկրները պետք է ջանք չխնայեն նման դեպքերը դադարեցնելու համար:

Հակամարտության գոտուց հակասական տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկատվական պատերազմի ակտիվ իրականացումը հանգեցնում են տարածաշրջանում լրացուցիչ ապակայունացման՝ գեներացնելով հսկայական ծավալի մոլորեցնող և մանիպուլյատիվ բովանդակություն:

 

Այս հակամարտության մարդկային կորուստները տագնապալի են և շարունակում են աճել ամեն օր: Տեղում գտնվող մարդասիրական կազմակերպությունները միայն Միջազգային Կարմիր խաչը և Հալո Թարաստն (Halo Trust) են, սակայն ինտենսիվ ռազմական գործողությունների պատճառով դրանցից ոչ մեկը չի կարողանում իր լիազորությունները ամբողջովին իրագործել: Քանի որ մարդասիրական կարիքները մեծանում են, և հիվանդանոցներն արդեն գտնվում են խիստ ճնշման տակ՝ պայմանավորված COVID-19 համավարակով, մարդասիրական կազմակերպություններին ֆինանսական աջակցության մեծացումը խիստ կարևոր է՝ մահվան դեպքերր և վիրավոր խաղաղ բնակիչների թիվը կրճատելու համար:

Բազմաթիվ միջազգային դերակատարներ, ներառյալ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, հայտարարել են, որ պատերազմը հակամարտության կարգավորման միջոց չէ: Նույնկերպ մենք պետք է հիշենք մարդու իրավունքների գերակայության և այն արժեքներին մասին, որոնց վրա հիմնված է Արևելյան գործընկերությունը, և աջակցենք քաղաքացիական հասարակության այն խմբերին, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը և հակամարտության խաղաղ լուծմանը:

Այս պատերազմը ոչ միայն ազդում է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության վրա, այլև սպառնում է ԱլԳ արժեքների, քաղաքականության և ռազմավարությունների ողջ ճարտարապետությանը, որն այդքան եռանդով կառուցվել է այս տարիների ընթացքում: Ուստի, Ղեկավար կոմիտեն կոչ է անում ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին և միջազգային հանրությանը`

● գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ապահովելու հրադադարի համաձայնագրերի հարգումը,

● պահանջել, որ արտաքին դերակատարները և երրորդ կողմերը դադարեցնեն միակողմանի գործողությունները, եթե դրանք չեն նպաստում խաղաղ բանակցություններին,

● ապահովել տարածաշրջանի ապառազմականացումը` նախաձեռնելով քննարկումներ արտաքին դերակատարների հետ` նրանց կողմից հակամարտության կողմերից որևէ մեկին հատկապես հարձակողական ռազմական տեխնիկայի վաճառքն արգելելու նպատակով,

● կիրառել օդային տարածքի սահմանափակումներ հակամարտության գոտու հատվածում, երկու կողմերի ռազմական գործողություններն ավելի լավ վերահսկելու և հակամարտության գոտում քաղաքացիական ավիացիայի վնասումը կանխելու համար,

● հորդորել հակամարտող կողմերին վերականգնել երկխոսությունը, նախաձեռնել խաղաղ բանակցություններ և դադարեցնել բռնությունները շփման գծում,

● աջակցել տեղեկատվության և լրատվամիջոցների համար ինֆորմացիայի ստուգման մեխանիզմների ստեղծմանը՝ հակամարտության երկու կողմերի ապատեղեկատվությունը բացահայտելու և դրա դեմ պայքարելու համար,

● ավելացնել մարդասիրական աջակցությունը Միջազգային Կարմիր խաչին և աջակցել միջազգային մարդասիրական այլ կազմակերպությունների տեղակայմանը հակամարտության գոտում:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անդամներ

Ինա Կոշերու, Ազգային բնապահպանական կենտրոն, Մոլդովա

Մաքսիմ Կորիավեց, Պոլիսսիա միջազգային եւ տարածաշրջանային հետազոտությունների հիմնադրամ, Ուկրաինա

Միկալայ Կվանտալիանի, «Նոր խումբ» ասոցիացիա, Բելառուս

Ադրիան Լուպուսոր, Էքսպերտ-գրուպ, Մոլդովա

Սոֆյա Սթրայվ, ՖորումՍիվ, Շվեդիա

Յուրի Վդովենկո, Անդրսահմանային համագործակցության կենտրոն, Ուկրաինա