arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

20/փետրվար/2020 ՀՀ Լոռու մարզի Օձուն, Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքների բյուջեներում մետաղաձուլական և հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերություննների վճարներից հոսքերի և դրանց վերաբաշխման արդյունավետության ուսումնասիրություն՝ ԱՃԹՆ գործընթացի ներքո

ՀՀ Լոռու մարզի Օձուն, Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքների բյուջեներում մետաղաձուլական և հանքարդյունաբերական գործունեություն ծավալող ընկերություննների վճարներից հոսքերի և դրանց վերաբաշխման արդյունավետության ուսումնասիրություն՝ ԱՃԹՆ գործընթացի ներքո: Օգտակար հանածոների կայուն և թափանցիկ կառավարման գործում մեծ դերակատարում ունեն երկրների կառավարությունները, որոնք պետք է ապահովեն պատշաճ ընդերքօգտագործման համապատասխան իրավական դաշտ և օրենսդրության կիրարկում։ Հանքարդյունաբերող ընկերությունները պետք է վարեն պատասխանատու բիզնես, շարունակաբար զարգանալով և համապատասխանեցնելով գործունեությունը միջազգային չափանիշներին համահունչ։ Մյուս շահագրգիռ կողմերը՝ միջազգային և տեղական ֆինանսական կառույցները, ներդնողները, հասարակական կազմակերպությունները, քաղհասարակության անդամները, տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես ունեն հատուկ գործառույթ ընդերքօգտագործման ոլորտում թափանցիկության ապահովման հարցերում։ Բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է համարվում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ): ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը: Հայաստանը համարվում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր 2017թ․ մարտի 9-ից և սկսած այդ օրվանից՝ 2.5 տարվա ընթացքում պետք է անցնի միջազգային վավերացման գործընթաց ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից նշանակված վավերացնողների կողմից: Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ն իրականացվում է կառավարության, արդյունահանող ճյուղերի գործարար հատվածի կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի միջոցով՝ ստեղծելով բազմաշահառու խումբ (ԲՇԽ): Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվել է վերահսկել ԱՃԹՆ-ի իրականացումը: Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Շնող և Օձուն համայնքներում մետաղական հանքարդյունահանող ընկերությունների կողմից եկամտային հոսքերը համայնքային բյուջեներ և դրանց նպատակային վերաբաշխումը, ինչպես նաև այդ ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ-ների) գործառույթների իրականացման թափանցիկությունը և արդյունավետությունը, ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։ Հետևաբար, նպատակից բխող խնդիրներն են՝ ուսումնասիրել և վերլուծել ընդերքօգտագործողների կողմից պետական և համայնքային բյուջեներ կատարված վճարների հաշվին նշված համայնքների սոցիալական և բնապահպանական ուղղվածության, ներառյալ ընկերությունների գործունեությամբ պայմանավորված ազդակիր համայքներին հատկացվող սուբվենցիաներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, համայնքներին տրամադրված նվիրատվությունները կամ այլ բարեգործական հատկացումները, համայնքների բնակիչների՝ որպես ազդակիր համայնքի ներկայացուցիչների, տեղեկացվածությունը հանքարդյունաբերական ընկերությունների և ՏԻՄ-երի կողմից իրականացվող բնապահպանական և առողջապահական ծրագրերի մասին, ինչպես նաև ուսումնասիրել համապատասխան ընդերքօգտագործման պայմանագրերը և այդ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը և այս ամենի արդյունքում մշակել առաջարկությունների փաթեթ ու ներկայացնել պատկան մարմիններին։ Բացահայտելով թիրախ համայնքներում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած բնապահպանական, սոցիալական և առողջապահական խնդիրները և դրանց պատճառահետևանքային կապը, առաջարկներ ներկայացնել ԱՃԹՆ զեկույցի բովանդակության վերաբերյալ, մասնավորապես՝ մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության հնարավոր ազդեցությունների մասին։ Ուսումնասիրության համար տեղեկատվական հիմք են հանդիսացել ԱՃԹՆ պաշտոնական կայքի ու պետական, ՏԻՄ մարմինների և այլ կառույցների պաշտոնական կայքերում առկա, ինչպես նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից տարբեր պատկան մարմիններին ուղղված տեղեկատվության ստացման հարցումների պատասխանները և ծրագրի շրջանակներում համայնքներ այցելությունների ընթացքում բնակիչների հետ շփումների, տեղերում խնդիրներին առնչվելու արդյունքում ի հայտ եկած հանգամանքները, ինչպես նաև տարբեր օրենսդրական փաստաթղթեր։ Սոցիալական և բնապահպանական իրավիճակի գնահատման համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքերում ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության կազմակերպության կողմից կատարված հետազոտությունները, որոնց արդյունքում ծանր մետաղների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների զգալի գերազանցումներ են հայտնաբերվել ոչ միայն հողի և ջրի նմուշներում, այլ նաև երեխաների արյան մեջ և մազերում։

Հետազոտությանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորեւ հղումով