arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Հայտարարություններ

08/օգոստոս/2020 «ԲարՔեմփ» – «Հանդիպե՛ք, Կիսվե՛ք, Գործե՛ք» Մասնակցության Հրավեր

Չեխական "NESEHNUTI" (http://en.cestainiciativy.cz/)հասարակական կազմակերպությունը (Չեխիա)Համայնքային համախմբման աջակցության կենտրոն ՀԿ-ի (http://armccms.org/) (Հայաստան) հետ համատեղ հրավիրում է ձեզ մասնակցել հերթական քաղաքացիական

Հանդիպե՛ք, Կիսվե՛ք,Գործե՛ք ԲարՔեմփին (https://www.civicbarcamp.org), որը կանցկացվի 2020թ. hոկտեմբերի 23-25-ին Հաղպատում, Լոռի  Հայաստան :

Հանդիպե՛ք, Կիսվե՛ք, Գործե՛ք» ԲարՔեմփին (https://www.civicbarcamp.org), որը կանցկացվի 2020թ. hոկտեմբերի 23-25-ին Հաղպատում, Լոռի, Հայաստան:

ԲարՔեմփը բաց, մասնակցային սեմինար է, որի բովանդակությունը հիմնականում բաղկացած էբացքննարկ ումներից,հետաքրքիր արշավների, նախագծերի, ծրագրերի, նախաձեռնությունների և տեղեկատվության ու փորձի փոխանակման ;այլ ձևերից: Իր ձևաչափի շնորհիվ ԲարՔեմփը ավելի շատ կենտրոնացած է ոգեշնչման և մոտիվացիայի, քան կրթության վրա:

Հաղպատում ԲարՔեմփի հիմնական թեմաները կլինեն բնապահպանական ակտիվությունը, հասարակության մեջ առկա կարծրատիպերը, լրատվամիջոցների հետ համագործակցությունը և ակտիվիստների աշխատանքում նոր գործիքների ներմուծումն ու կիրառումը:

Միջոցառման նպատակն է աջակցել, հզորացնել, ոգեշնչել և փորձի փոխանակում իրականացնել քաղաքացիական ակտիվության և քարոզարշավների, մարդու իրավունքների, բնապահպանական և լրագրողական գործունեության ոլորտում `Հայաստանի, Վրաստանի և Չեխիայի մարդկանց միջև:

Բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն ներգրավված են Հայաստանի քաղաքացիական հասարակության կյանքում, հրավիրում ենք ներկայացնելու մասնակցության հայտ սույն հղմամբ։ https://www.civicbarcamp.org/application/
Այլ երկրկներից մասնակիցներն ու խոսնակները կազմակերպիչների կողմից հրավիրվում են անհատապես՝ օդային ճանապարհորդության տեղերի սահմանափակ քանակի պատճառով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԲարՔեմփը կսկսվի ուրբաթ առավոտյան` հոկտեմբերի 23-ին և կգործի մինչև կիրակի երեկոյան` հոկտեմբերի 25-ը: Դա կլինի տպավորություններով լի երեք օր. փորձի փոխանակում, քննարկումների և մտքերի փոխանակում, թե ինչպես ավելի լավը դարձնել քաղաքացիական քարոզարշավները:

Գրանցվելու վերջնաժամկետ՝ 2020 թվականի հուլիսի 26- է:

Ընտրության գործընթացի արդյունքների մասին Դուք կտեղեկացվեք էլ. Փոստով, 2020 թվականի օգոստոսի 10-ից ոչ ուշ:

Ընտրվելու են մինչև 40 մասնակից` քաղաքացիական շարժումների անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ մարդիկ, ովքեր ակտիվ են սոցիալական փոփոխությունների և քաղաքացիական գործունեության գործընթացներում:

Ընտրված հայտատուների մասնակցության, կեցության, սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Աշխատանքային լեզուներն են ՝ ռուսերեն և անգլերեն :

Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://www.civicbarcamp.org/en հասցեով,
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Ccms.ngo@gmail.com, oleg.dulgaryan.ccms@gmail.com էլեկտրոնային հասցեներով, Օլեգ Դուլգարյանին: