arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված 19․05․2020/10 գրությանը, որով առաջարկվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Ախթալա համայնքի տարբեր բնակավայրերում առկա թափոնակույտերը, նրանց հետ կապված խնդիրները և կմշակի համայնքը թափոններից մաքրելու ռազմավարություն։
Պատասխան N ԼՇ/26.1/15751-2020 գրության մեջ ասվում է հետևյալը․

«Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի Նախագահ Օլեգ Դուլգարյանին։

Հարգելի պարոն Դուլգարյան,

 

...ավելին

Վերջին տասնօրյակում Ախթալա գետի աղտոտումը շարունակական է դարձել: Գետը դեղնադարչնագույն երանգ է ստացել: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն պարզաբանել է, թե Ախթալա գետն աղտոտվել է շեկ հողով` հանքախորշերում շինարակական աշխատանքների իրականացման հետևանքով: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, ով մշտադիտարկում է Ախթալա գետը, ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Այս դեղին հոսքը նկատվել է թե՛ 2018, թե՛ 2019թթ., թե՛ տասն օր առաջ և թե՛ մեկ շաբաթ առաջ: Ստորգետնյա հանքախորշերի՝ մետաղներով աղտոտված հողերը թափում են գետի մեջ: Շամլուղի կողմից մինչև Ախթալա ամբողջ կիրճի տարբեր հատվածներում Ախթալա գետի շրջակայքում կան դեղին նստվածքներ: Դա արդյունաբերական թափոն է, որը բնության մեջ երկար մնալու արդյունքում դառնում է դեղին. դա կավ չէ: Եթե «Նահատակ» պոչամբարը չշահագործվի և ռեկուլտիվացիա չկատարվի, ապա որոշ ժամանակ անց այն նույնպես դեղին կդառնա:

...ավելին

Ս.թ. հունիսի 5-ին Ախթալա խոշորացված համայնքում տեղի ունեցավ բնապահպանական և առողջապահական միջոցառումների քննարկում: Այս միջոցառումների համար նախատեսված 3 միլիոն 848 հազար դրամ գումարը գոյացել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից կատարվող բնապահպանական վճարներից:
Քննարկմանը մասնակցում էին Ախթալա ՏԻՄ ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ներկաայացուցիչները։ Թեև քննարկման վերաբերյալ հայտարարությունը Ախթալայի համայնքապետարանից տրվել էր օրեր առաջ, սակայն համայնքի բնակիչները չեին ներկայացել քննարկմանը։
 

...ավելին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

   Եթե պետք լինի սեփական կյանքով կվճարեմ.

...ավելին

 Եվրոպական համերաշխության կորպուսը Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է: Այն հիմնականում կամավորության միջոցով նպատակ ունի տարածելու համերաշխությունը՝ որպես արժեք, որն էլ իր հերթին խթանելու է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրության ոլորտի ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդելու համախբվածությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը, ինչպես նաև արձագանքելու հասարակության մարտահրավերներին և համայնքների ամրապնդմանը` խթանելով սոցիալական ներգրավվածությունը: Այն պետք է նաև նպաստի երիտասարդներին առնչվող եվրոպական համագործակցությանը։

...ավելին

2019 թվականի հոկտեմբերի 16-ին ավարտվեց «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի կողմից «Ակտիվ քաղաքացիները շրջակա միջավայրի պահպանման և զարգացման գրավական» ծրագրի Էկո-Դպրոցի /ծրագրի համակարգող՝ Մարիամ Վարդեւանյան / շրջանակներում կազմակերպված «Սոցիալական Ձեռնարկատիրություն. համայնքի այլընտրանքային զարգացման միջոց» թեմայով երկօրյա դասընթացը /դասընթացավար՝ Հռիփսիմե Քոչարյան /: Այն լի էր ակտիվ քննարկումներով և գործնական աշխատանքներով: Հանդիպման ավարտին Էկո-Դպրոցի անդամներին հանձնվեց դիպլոմներ, իսկ դասընթացի մասնակիցներին ՝ վկայականներ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

 

...ավելին

Փետրվարի 22-ին «Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (Oleg Dulgaryan) տեղի ունեցավ հանդիպում համայնքի կանանց եւ աղջիկների հետ։ Հանդիպման նպատակը «Կինը, որ հաղթեց մենությանը» ֆիլմի դիտումն ու հետքննարկումն էր։ Մեր գրասենյակ էր ժամանել Հռիփսիմե Պետրոսյանը (Հռիփսիմե Պետրոսյան), ով ներկայացնում է «Արդյունավետ կառավարում եւ համայնքային զարգացում» ՀԿ-ն։
 

...ավելին

Հունիսի 7-ին Համայնքային Համախմբման եւ Աջակցության կենտրոնում անցկացվեց «Հանրային առողջության հիմնախնդիրները. Արդյունաբերության ազդեցությունը հանրային առողջության վրա» սեմինար-քննարկում։

...ավելին