arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

9 փետրվարի 2021 թ.

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

2021թ․ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Պնդումը, թե լայն...

...ավելին

2020թ-ի մայիս-հունիս ամիսներին Թումանյան տարածաշրջանի Ախթալա խոշորացված համայնքի բնակչության հիմնական կարիքները որոշելու համար իրականացվել է հետազոտություն։ Հետազոտությունն անց է կացվել հարցման միջոցով, մշակված հարցաթերթիկներն ընդգրկում էին 36 հարց` մանրամասն պատասխանի հնարավորությամբ և ամենահարմար պատասխանի ընտրությամբ: Հարցումն իրականացվել է ինչպես առցանց, այնպես էլ անհատական հանդիպումների ձևով: Բոլոր արդյունքները անանուն են և օգտագործվել են բացառապես ծրագրի նպատակների համար:

 

...ավելին

«ԱՐՆԻԿԱ» ՀԿ-ի, Համայնքային համախմբման և  աջակցության կենտրոն» ՀԿ-ի
և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի մամլո հաղորդագրությունը

 21-ը հունվարի, 2021թ.

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար

...ավելին

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կառավարության, քաղաքական ուժերի ու քաղաքացիական կառույցների, ինչպես նաև հայկական Սփյուռքի բոլոր ուժերը և ռեսուրսները պետք է կենտրոնացվեն՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական, հումանիտար և հոգեբանական ճգնաժամից։

...ավելին

Իրավական վերլուծություն լեռնահանքային արդյունաբերության աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանների և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ

Ներածություն
Սույն վերլուծությունը իրականացվել է «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է չեխական «ԱՐՆԻԿԱ» և հայկական «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

...ավելին

«Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպությունը «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի (CCMS) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության հայ գործընկերների հետ համատեղ նոր ուսումնասիրություն են անցկացրել ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց  օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ: Արդյունքները հաստատեցին․․․

...ավելին

Մեծ Այրում / Պրահա – «Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպությունը «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի (CCMS) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության հայ գործընկերների հետ համատեղ նոր ուսումնասիրություն են անցկացրել  ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց  օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ: Արդյունքները հաստատեցին պոչամբարի ազդեցության տարածքում վերցված մեզի նմուշների որոշ ծանր մետաղների ավելի բարձր մակարդակները` համեմատած Տավուշի մարզի Աչաջուրի ավելի էկոլոգիապես վերահսկելի համայնքի հետ:
Հետազոտության արդյունքները կներկայացվեն և կքննարկվեն «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» առցանց համաժողովում, 2020 թ. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15: 00-ին:

...ավելին

Սույն թվականի դեկտեմբերի 5-7-ը հայ-չեխական համագործակցությամբ՝ Նեսեհնուտի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ների նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Հարկադիր միգրացիայի դպրոց» եռօրյա դասընթացների շարքը, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

• Փախստականի և ներքին տեղահանման ոլորտում միջազգային մարդասիրական իրավունքի հիմունքները

• Ներքին տեղահանված անձանց իրավական կարգավիճակը և նրանց իրավական պաշտպանությունը

• Ծրագրերի կոնֆլիկտային և գենդերային զգայունություն

• Ռիսկերի կառավարում և ներքին տեղաշարժի վնասների նվազեցում

• Ներքին տեղահանված անձանց օժանդակելու նախագծերի պլանավորում

• Դասեր Ուկրաինայից ՝ ներքին տեղահանման ոլորտում

ճգնաժամային հաղորդակցություններ և ատելության խոսքի հաղթահարում հետհակամարտային բնակչության միգրացիայի հետ կապված գործերում

• Նախագծերի և խաղերի խաղարկում ՝ որպես նպատակներին հասնելու գործիք:

...ավելին