arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

4 նոյեմբերի, 2020թ.

Հայաստանի և Ադրբեջանի միջև դաժան հակամարտությունը շարունակվում է գրեթե մեկ ամիս: Չնայած հրադադարների հաստատման փորձերին, ցավոք, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են շարունակվում բռնությունները` առանց խնդրի լուծման հեռանկարի: Որպես պլատֆորմ, որտեղ Արևելյան գործընկերության վեց երկրների քաղաքացիական հասարակություններն աշխատում են միասին, մենք ԱլԳ ՔՀՖ-ում ուշադիր հետևում ենք զարգացումներին և տագնապած ենք, որ այս հակամարտությունում զոհվում և վիրավորվում են անմեղ քաղաքացիական անձինք:

...ավելին

Հարգելի՛ գործընկեր,

Համոզված ենք, որ տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված  պատերազմի մասին, որի, նույնիսկ հումանիտար հրադադարի կնքման մասով,  միջազգային հանրության կողմից նախաձեռնած բազմաթիվ ջանքերն ապարդյուն էին:  

...ավելին

Նամակ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից

 

2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին...

...ավելին

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությանը հասցվել են տասնյակ մարդկային զոհեր և զգալի կորուստներ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի զոհ են դարձել Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի և այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը, որոնց թվում է նաև երեխա։

...ավելին

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով: 

Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։

...ավելին

10 սեպտեմբերի, 2020 թ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին.

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց.

...ավելին

ՊՐԱՀԱ / ՄԵԾ ԱՅՐՈՒՄ - Ի՞նչ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը մարդու օրգանիզմի վրա և որքանո՞վ է այն դժվարեցնում մարդու կյանքը։ Այս և այլ հարցերին պատասխանելու նպատակով Չեխիայի «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագրի մի խումբ փորձագետներ ուղևորվելու են Լոռու մարզ, որտեղ գտնվում է շրջակայքում բնակվող մարդկանց առողջությունը վտանգող Նահատակի պոչամբարը: 2020 թ․ ուշադրության կենտրոնում լինելու է այն, թե պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները և թունավոր տարրերը ինչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին: Այս կապակցությամբ բնակիչներից վերցվելու են մեզի և եղունգների փորձանմուշներ, որոնք այնուհետև կուղարկվեն փորձաքննության Չեխիայում հավատարմագրված լաբորատորիա:

...ավելին

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով: Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները:

...ավելին