arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

2022թ. փետրվարի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին, ինչին հետևեց մի քանի ուղղություններով ռուսական զինված ուժերի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի Հանրապետության վրա: Պատերազմական գործողություններն առայսօր շարունակվում են` դառնալով մեծ թվով մարդկային զոհերի, վիրավորների, փախստականների, բնապահպանական, տնտեսական և մշակութային աղետի, մի ամբողջ ծաղկուն պետության քայքայման պատճառ:
ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է պատերազմական գործողությունների սանձազերծումը:

...ավելին

Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։

Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են...

...ավելին

Սույն առաջարկությունների փաթեթը կազմվել է «Առնիկա» չեխական կազմակերպության, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»,  «ԷկոԼուր» տեղեկատվական  և  «Հայ կանայք հանուն  առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների կողմից 2018-2021 թվականներին ՀՀ Լոռու մարզի Շնող, Ախթալա, Ալավերդի, Օձուն, Ստեփանավան խոշորացված համայնքների  հանքարդյունաբերության, քիմիական աղտոտվածության  բնակավայրերում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության ուսումնասիրության շրջանակներում իրականացված օրգանական և բիոլոգիական նմուշառումների փորձաքննությունների արդյունքների, համայնքի բնակիչների հետ շարունակական քննարկումների արդյունքների և 2021 թվականին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Շնող, Ալավերդի, Օձուն խոշորացված համայնքներում իրականացված տեղաբնակների առողջական վիճակի հետազոտության արդյունքներից բխող կարիքներից ու առաջնահերթություններից։

...ավելին

Այս ուսումնասիրությունն անհրաժեշտ էր իրականացնել՝ գնահատելու համար Թումանյանի տարածաշրջանի բնակիչների ֆիզիկական և հոգեկան առողջության վիճակը։ Երկար տարիներ Թումանյանի տարածաշրջանը գտնվում է լեռնահանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ, և դա նշանակալիորեն ազդել է տարածաշրջանի բնակչության թե՛ ֆիզիկական , և թե՛ բարոյահոգեբանական վիճակի վրա։

...ավելին

Ս.թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին Երևանում (Հյուսիսային պողոտա 5/1, Իբիս հյուրանոց, 2-րդ հարկ,
«Արարատ» սրահ, Մասիս դահլիճ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Լոռու մարզում քիմիական
աղտոտվածության և մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի խնդիրներին:

...ավելին

Վերջին տարիներին Երևան քաղաքում մշտապես գրանցվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) նախորդ տարիներին տարեկան գերազանցվել է տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ։

...ավելին

ԵՐԵՎԱՆ / ՊՐԱՀԱ – Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է ներկայացնել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ 2021թ. իրականացված հետազոտությունների արդյունքները: Այս հրապարակման մեջ ներկայացված են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Թեղուտի պոչամբարի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերից վերցված փորձնմուշների վերլուծության արդյունքները:

...ավելին

ԱԼԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի վերաբերյալ

 

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ, խախտելով 1994թ. զինադադարի մասին համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունը՝ Ղարաբաղյան խնդիրը լուծել առանց ուժի կիրառման, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության` հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին դրույթները, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Ագրեսիայից զերծ չմնացին նաև Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ բնակավայրեր:

...ավելին